Ստացեք Ձեր մուտքի արտոնագիրն ավելի մատչելի և ավելի դյուրին կերպով
Իմացեք Ձեր իրավունքներն ու պարտականությունները
Տեղափոխվեք ԵՄ սահուն կերպով

Ինչպե՞ս ստանալ մուտքի արտոնագիր

Այս ուղեցույցը նախատեսված է այն երկրների քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ստորագրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրը Ձեզ համար ավելի դյուրին և մատչելի է դարձնում մուտքի արտոնագիր ստանալը, սակայն դեռ անհրաժեշտ է շատ ուշադիր պատրաստել հայտը և հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Այս ուղեցույցը մուտքի արտոնագրերի մասին է, որոնք վավեր են Շենգեն գոտում, որն էլ ներառում է ԵՄ անդամ պետությունների մեծ մասը: Եթե Դուք ստանաք Շենգեն մուտքի արտոնագիր /C տեսակի/, խնդրում ենք հիշել, որ այն չի գործում Միացյալ Թագավորություններ և Իռլանդիա ճամփորդելիս: Այդ երկրների այցելուներին անհրաժեշտ են առանձին մուտքի արտոնագրեր: Ինչևէ, Շենգեն մուտքի արտոնագիրը Ձեզ հնարավորություն է տալիս ճամփորդել Նորվեգիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն և որոշակի պայմաններում նաև Ռումինիա, Բուլղարիա և Կիպրոս:

 

Խնդրում ենք Շենգեն մուտքի արտոնագիրը (“C” տեսակի) չշփոթել ազգային արտոնագրերի հետ (“D” տեսակի): Ազգային արտոնագրերը տրվում են ինչ-որ երկրում երկարաժամկետ կացության համար և սովորաբար թույլ են տալիս ճամփորդել Շենգեն գոտու այլ երկրներ:

 

Այս ուղեցույցը գործ ունի բացառապես Շենգեն մուտքի արտոնագրերի հետ:

Այս ուղեցույցը գործ ունի բացառապես Շենգեն մուտքի արտոնագրերի հետ:

Նախ համոզվեք, որ Ձեր անձնագիրը վավեր է:

  • Լրացրեք դիմումը, որը հասանելի է հյուպատոսաական բաժնի կայքէջում, ապա Ձեր դիմումը հանձնելու համար գրանցվեք հյուպատոսությունում կամ մուտքի արտոնագրերի կենտրոնում (այդ դեպքում ստիպված կլինեք վճարել լրացուցիչ սպասարկման վճար):
  • Ստուգեք՝ ինչ փաստաթղթեր կարող են անհրաժեշտ լինել Ձեր այցի նպատակը ապացուցելու համար, ինչպես նաև, թե ինչպիսի օժանդակող փաստաթղթեր կարող են պահանջվել /կարդացե՛ք ավելին 3-րդ կետում/:
  • Ստուգե՛ք՝ արդյոք դուք իրավասու եք բազմակի մուտքի արտոնագրի թե եզակի մուտքի արտոնագրի համար /կարդացե՛ք ավելին 6-րդ կետում/: Խնդրում ենք տեղյակ լինել, որ դիմումի ընթացակարգը կարող է մի քանի շաբաթ տևել, այդ իսկ պատճառով, եթե Դուք տոմս/շրջագայության փաթեթ գնեք և Ձեր արտոնագիրը ժամանակին չստանաք, ապա կկորցնեք Ձեր գումարը:

 

1. Շենգեն մուտքի արտոնագրի տեսակները և «ճամփորդելու անհրաժեշտությունը»

Կան եզակի, երկակի և բազմակի Շենգեն մուտքի արտոնագրեր: Բազմակի մուտքի արտոնագիրը վավեր է մինչև ամենաշատը 5 տարի և ամենաքիչը 6 ամիս, բայց խնդրում ենք հիշել՝

  • Մուտքի արտոնագիրը Ձեզ թույլ է տալիս ամեն 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով գտնվել ԵՄ-ում:
  • Այն տրվում է այնքան ժամանակով, որքան հարկավոր է Ձեզ անդամ պետությունների տարածքում ճամփորդելու համար:

«ճամփորդելու անհրաժեշտությունը»-ը նշանակում է՝ Դուք պարբերաբար ճամփորդում եք մասնագիտական պատճառներով /օր. սեմինարներ, մրցույթներ, գիտաժողովներ/ կամ հանդիսանում եք ԵՄ քաղաքացու կամ ԵՄ-ում օրինական բնակվող անձի ընտանիքի անդամ:

Պարբերաբար ճամփորդելու անհրաժեշտությունը, օրինակ, նշանակում է.

  • Եթե Ձեր մորաքույրը/հորաքույրը մշտապես բնակվում է Գերմանիայում, Դուք պարբերաբար կայցելեք նրան
  • Եթե Դուք գիտնական եք, ապա պարբերաբար ճամփորդում եք ԵՄ տարբեր գիտաժողովներին մասնակցելու նպատակով
  • Եթե Դուք պետք է համագործակցեք ԵՄ-ում Ձեր բիզնես գործընկերոջ հետ, ապա պետք է պարբերաբար ճամփորդեք հանդիպումների և քննարկումների համար:

Ցավոք սրտի, դիմողները հազվադեպ են ստանում 5 տարի վավերականության ժամկետով մուտքի արտոնագիր: Ինչևէ, եթե Դուք ծրագրում եք պարբերաբար այցելել ԵՄ, ապա միշտ կարող եք դիմել ավելի երկար վավերականությամբ մուտքի արտոնագրի համար: Մենք Ձեզ նաև խորհուրդ ենք տալիս ամեն անգամ դիմել ավելի երկար ժամկետով մուտքի արտոնագրի համար, քան Ձեր նախորդ մուտքի արտոնագիրն էր, այսինքն, եթե Ձեր վերջին մուտքի արտոնագիրը եզակի էր, Դուք պետք է դիմեք բազմակի մուտքի արտոնագրի համար 6 ամիս վավերականության 4

ժամկետով: 6 ամիս վավերականության ժամկետով մուտքի արտոնագրից հետո Դուք կարող եք դիմել մեկ տարի կամ 2 տարի ժամկետով մուտքի արտոնագրի համար և այսպես շարունակ: Երբեմն կարող եք ստանալ երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագիր մինչև 5 տարի վավերականության ժամկետով, եթե Դուք ունեք «մուտքի արտոնագրերի դրական պատմություն», այսինքն, եթե արդեն ունեցել եք Շենգեն մուտքի արտոնագրեր, որոնք օգտագործել եք առանց մուտքի արտոնագրի կամ ԵՄ-ում Ձեր այցի շրջանակներում որևէ խախտումների (ինչպիսին մուտքի արտոնագրի հայտում սխալ տեղեկատվության ապահովումն է, Շենգեն գոտում մուտքի արտոնագրում նշված ժամկետից ավելի երկար մնալը): Որպեսզի ավելի մեծացնեք երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագիր ստանալու Ձեր հնարավորությունը, կարող եք խնդրել հրավիրող կողմին հրավերում նշել, որ ապագայում դուք պարբերաբար ճամփորդելու եք ԵՄ:

2. Մուտքի արտոնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթեր

  • Դիմում – հարցաթերթիկ, որը պարունակում է Ձեր անձնական տվյալները
  • Անձնագիր, որը Շենգեն գոտին լքելու ամսաթվից հետո առնվազն երեք ամիս պետք է ուժի մեջ լինի
  • Կենսաչափական նույնականացում, այսինքն վերջերս արված նկար և բոլոր մատերի մատնահետքերը
  • Բժշկական ճանապարհորդական ապահովագրություն՝ նվազագույնը 30.000 եվրո ծածկույթով
  • Ի՞նչ են իրենցից ներկայացնում օժանդակող փաստաթղթերը:
  • Օժանդակող փաստաթղթեր – տե՛ս ստորև

3. Ի՞նչ են իրենցից ներկայացնում օժանդակող փաստաթղթերը

Օժանդակող փաստաթղթերը ապացուցում են, որ Դուք ներկայացրել եք այցի ճիշտ նպատակը: Նրանք նաև հաստատում են Շենգեն գոտին ճիշտ ժամանակին լքելու Ձեր ազնվությունը և մտադրությունը: Ձեր երկրի համար նախատեսված օժանդակող փաստաթղթերի միասնական ցուցակը հասանելի է հյուպատոսության կայքէջում:

Սովորաբար Ձեզանից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  • Ձեր այցի նպատակը հաստատող փաստաթղթեր, օրինակ՝ գործուղումների դեպքում՝ գիտաժողովի մասնակցության հրավեր, ուսումնական/վերապատրաստական կուրսերի համար՝ համալսարան ընդունման մասին վկայական, զբոսաշրջության և անձնական պատճառներով ճամփորդության համար՝ ավիատոմսի և կացության հաստատում, պաշտոնական պատվիրակությունների համար՝ երկրի իրավասու մարմիններից կամ հրավիրող կողմից տրված նամակ:
  • Փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Դուք բավարար միջոցներ ունեք Ձեր ճամփորդության և ԵՄ-ում Ձեր կացության ծախսերը հոգալու համար, այսինքն՝ ֆինանսական կարգավիճակի ապացույց (օր.՝ բանկի քաղվածք), նախապես վճարված կացարանի և շրջագայության փաթեթի ամրագրման հաստատում, հրավիրող կողմից Ձեր կացարանի ծախսերը հոգալու վերաբերյալ հայտարարություն և այլն: Փաստաթղթեր, որոնք հաստատում են ԵՄ-ից վերադառնալու Ձեր մտադրությունը՝ ետդարձի տոմս, տեղեկանք աշխատավայրից, անշարժ գույքի սեփականության վերաբերյալ ապացույց, տեղեկանք բնակության վայրից, ներառյալ Ձեր ընտանեկան կարգավիճակը, մասնագիտական դիրքը և այլն:
  • Փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Ձեր ընտանեկան կարգավիճակը՝ փոքրերի դեպքում՝ ծնողների համաձայնություն, հյուրընկալողի/հրավիրող կողմի հետ ընտանեկան կապերի մասին ապացույց:

Հյուպատոսարանը պարտավոր է տրամադրել Ձեզ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

4. Հրավեր (պաշտոնապես կոչվում է մուտքի արտոնագրին օժանդակող նամակ)

Հրավիրող կողմից ստացված հրավերը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

  • Հրավիրված անձի համար՝ անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության տարեթիվը և նպատակը, մուտքերի քանակը: Եթե կիրառելի է՝ հրավիրված անձի ամուսնու և երեխաների անունները: Եթե հրավիրող կողմի հետ Ձեր կապերը կամ համագործակցությունը շարունակվելու է ապագայում, խիստ խորհուրդ է տրվում նման տեղեկատվությունը ներառել մուտքի արտոնագրի օժանդակող նամակում երկարաժամկետ բազմակի մուտքի արտոնագրի մասին դիմումի հետ միասին:
  • Հրավիրող անձի համար՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հասցեն, իսկ իրավաբանական անձի կամ կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, դիմումը ստորագրող անձի անունը և պաշտոնը, կազմակերպության գրանցման համարը:

5. Մուտքի արտոնագրի վճար

Մուտքի արտոնագրի համար հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո:

Տե՛ս 6-րդ կետը՝ պարզելու, թե արդյոք Դուք անվճար մուտքի արտոնագրի իրավունք ունեք:

Արտաքին ծառայություններ ապահովողի /մուտքի արտոնագրի կենտրոն/ միջոցով մուտքի արտոնագրի համար դիմելիս Ձեզանից կգանձվի մինչև 30 եվրո լրացուցիչ ծառայության վճար:

6. ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը

Շնորհիվ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի այժմ ավելի հեշտ է Շենգեն մուտքի արտոնագիր ստանալը: Ստուգե՛ք՝ արդյոք Դուք իրավասու եք ստանալ բազմակի մուտքի արտոնագիր կամ անվճար մուտքի արտոնագիր: Եթե Դուք.

  • անձ եք, ով այցելում է ընտանիքի մերձավոր անդամներին, ովքեր ապրում են ԵՄ-ում, Ձեզ միայն անհրաժեշտ է հյուրընկալողի կողմից դիմում: Եթե Դուք ԵՄ-ում ապրող հայի ամուսին եք կամ զավակ /21 տարեկանից ցածր կամ խնամառու/, նույնիսկ առանց նախկինում ունեցած կարճատև մուտքի արտոնագրերի կարող եք դիմել 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի համար:
  • պաշտոնական պատվիրակության անդամ եք, Ձեզանից միայն պահանջվում է Ձեր երկրի իրավասու մարմինների կողմից տրված նամակ և պաշտոնական հրավերի օրինակ: Եթե Դուք այսպես կոչված «մշտական անդամ եք», ապա 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք, հակառակ դեպքում 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • ուսանող, դպրոցական, ուսուցիչ կամ հետբուհական ուսուցում ստացող անձ եք, ով ճամփորդում է կրթական նպատակներով, Ձեզ անհրաժեշտ է դիմում/ներգրավվածության վկայական համալսարանի/քոլեջի/դպրոցի կողմից կամ ուսանողական քարտեր կամ այն դասընթացների մասին վկայական, որոնց պետք է հաճախեք: Եթե ուսանող եք կամ հետբուհական ուսուցում ստացող անձ, ապա մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից /ուսուցիչների դեպքում՝ միայն եթե նրանք ուղեկցում են/:
  • բուժման նպատակով ճամփորդող եք կամ ուղեկցող /եթե անհրաժեշտ է/, Ձեզ միայն պետք է փաստաթուղթ բուժհիմնարկից, որը կհաստատի բժշկական խնամքի անհրաժեշտությունը և /առկայության դեպքում/ ուղեկցման անհրաժեշտությունը: Ձեզ պետք է նաև բուժման վճարումների համար ահրաժեշտ ֆինանսական միջոցների մասին ապացույց:
  • լրագրող եք կամ նրա տեխնիկական անձնակազմ, Ձեզ միայն անհրաժեշտ է հաստատում մասնագիտական կազմակերպության/գործատուի կողմից, որը կապացուցի Ձեր որակավորված լինելը և այցի նպատակը: Դուք մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • պրոֆեսիոնալ մարզիկ եք կամ նրա խմբի անդամ, Ձեզ միայն անհրաժեշտ է միջոցառման հրավիրող կազմակերպության կողմից դիմում, օր.՝ պատասխանատու մարմինների կողմից: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից /միայն մարզիկները/:
  • գործարար եք կամ բիզնես կազմակերպության ներկայացուցիչ, Ձեզ միայն անհրաժեշտ է հրավիրող կազմակերպության կողմից դիմում՝ հաստատված իրավասու մարմինների կողմից: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք:
  • մասնագետ եք, ով պարբերաբար ԵՄ-ում մասնակցում է միջազգային միջոցառումների, Ձեզ միայն անհրաժեշտ է հրավիրող կազմակերպության կողմից դիմում, որը կհաստատի Ձեր մասնակցությունն այդ միջոցառմանը: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք:
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եք /ով ճամփորդում է սեմինարների, վերապատրաստումների, գիտաժողովների և այլ նպատակներով/ կամ անձ եք, ով հրավիրված է ԵՄ-ում գրանցված հայկական ՀԿ-ների կողմից, Ձեզ միայն անհրաժեշտ է հրավիրող կազմակերպության կողմից դիմում, այդ միջոցառմանը տվյալ ՀԿ-ի մասնակցության հաստատում և կազմակերպության գրանցման վկայականը: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • անձ եք, ով ճամփորդում է գիտական, ակադեմիական, մշակութային փոխանակման ծրագրերի համար, Ձեզ միայն անհրաժեշտ է հրավիրող կազմակերպության կողմից գրավոր դիմում: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք: Դուք ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • վարորդ եք, ով Ձեր երկրում գրանցված տրանսպորտային միջոցով ապահովում է միջազգային բեռնափոխադրման և ուղևորների փոխադրման ծառայություններ Ձեր երկրի և ԵՄ տարածքի միջև, Ձեզ միայն անհրաժեշտ է փոխադրողների ազգային ասոցիացիայի /միություն/ կողմից դիմում Ձեր երթուղու և նպատակի, ինչպես նաև Ձեր ուղևորության տևողության մասին տեղեկատվությամբ: Դուք նույնպես առնվազն 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք:
  • քույր քաղաքների փոխանակման ծրագրերի մասնակից եք, Ձեզ միայն անհրաժեշտ է վարչակազմի ղեկավարի/քաղաքապետի կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում: Դուք նույնպես մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք:
  • անձ եք, ով շիրիմի է այցելում, Ձեզ անհրաժեշտ է միայն փաստաթուղթ, որն ապացուցում է գերեզմանի գոյությունը և Ձեր կապը հանգուցյալի հետ:
  • իր պարտականությունները կատարող տարածաշրջանային կամ ազգային կառավարության անդամ եք կամ բարձրագույն կամ սահմանադրական դատարանի դատավոր, Դուք նույնպես հինգ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի արտոնագրի իրավունք ունեք և ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • թոշակառու եք, ապա ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխա եք, ապա ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • հաշմանդամ եք կամ նրան ուղեկցող անձ, ապա ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:
  • անձ եք, ով ճամփորդում է մարդասիրական նկատառումներով, ապա ազատված եք մուտքի արտոնագրի վճարից:

Եթե որպես մեկ տարի վավերականության ժամկետով մուտքի արտոնագրի իրավունք ունեցող անձ Դուք պատկանում եք վերոնշյալ կատեգորիաներից որևէ մեկին և արդեն օգտագործել եք մեկ տարի վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագիր նախորդ երկու տարիների ընթացքում, ապա Ձեր հաջորդ դիմումում կարող եք դիմել երկուսից հինգ տարի վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագրի համար:

7. Մուտքի արտոնագրի կենտրոններ և ընտրության իրավունք

Անդամ պետությունները երբեմն համագործակցում են արտաքին ծառայություններ մատուցողների հետ /այսպես կոչված մուտքի արտոնագրի կենտրոնների հետ/, որոնք ընդունում են մուտքի արտոնագրի դիմումներ և օժանդակող փաստաթղթեր: Մուտքի արտոնագրի կենտրոնի միջոցով դիմելը կարող է հարմար լինել Ձեզ համար, եթե 8

Դուք հյուպատոսարանից հեռու եք ապրում, բայց, ցավոք սրտի, նրանք գանձում են մինչև 30 եվրո՝ անկախ մուտքի արտոնագրի վճարից:

Հիշե՛ք, որ Դուք միշտ իրավունք ունեք ընտրել առանց հավելավճարի ուղիղ հյուպատոսարան դիմելու և մուտքի արտոնագրի կենտրոնի ծառայություններից օգտվելու միջև:

Եթե հյուպատոսարանը հանդիպում է նշանակում Ձեր հարցաթերթիկն ընդունելու համար, ապա դա պետք է արվի Ձեր դիմումից ոչ ուշ քան երկու շաբաթվա ընթացքում: Դուք կարող եք բողոք ներկայացնել, եթե հյուպատոսարանը նախատեսված ժամկետից ուշանա /տե՛ս 11-րդ կետը/:

Եթե որոշում եք օգտվել մուտքի արտոնագրի կենտրոնից, պետք է ընտրեք հյուպատոսարանի կայքէջում առաջարկվող կենտրոններից մեկը:

8. Ընթացակարգերի տևողությունը

Ընթացակարգը տևում է 10 օրացուցային օր: Կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր կամ կրճատվել մինչև 2 աշխատանքային օր առանձին դեպքերում:

Եթե Դուք հանձնեք Ձեր դիմումը նախատեսված մեկնումից 3 օր առաջ, ապա ստիպված կլինեք վճարել մուտքի արտոնագրի 70 եվրոյի չափով կրկնակի վճար: Եթե ազատված եք մուտքի արտոնագրի վճարից, ապա այդ դեպքում կվճարեք 35 եվրո: Ինչևէ, եթե Դուք պաշտոնական պատվիրակության անդամ եք կամ խորհրդարանի անդամ, հաշմանդամ, լրագրող, թոշակառու կամ եթե ճամփորդում եք մարդասիրական նկատառումներով, Դուք չեք կատարի վճարում նույնիսկ հրատապ մուտքի արտոնագրի համար դիմելիս:

9. Մուտքի արտոնագիրը չի երաշխավորում ԵՄ մուտք

Դժբախտաբար, մուտքի արտոնագիրը չի երաշխավորում Ձեր մուտքը դեպի ԵՄ տարածք: Մուտքը կարող է մերժվել սահմանին, եթե Դուք չեք կարողանում բացատրել Ձեր այցի նպատակը կամ ցույց տալ, որ ունեք բավարար գումար Ձեր այցի ծախսերը հոգալու համար: Հիշե՛ք Ձեզ հետ վերցնել ոչ միայն մուտքի արտոնագրով Ձեր անձնագիրը, այլ նաև բոլոր օժանդակող փաստաթղթերը /կամ դրանց օրինակները/: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ մուտքի մերժումը միշտ չէ, որ նշանակում է՝ Ձեր մուտքի արտոնագիրն անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում:

10. Դիմողի իրավունքները մուտքի արտոնագրի մերժման դեպքում

Եթե Ձեր մուտքի արտոնագրի դիմումը մերժվել է, Ձեզ այդ մասին պետք է տեղեկացնեն գրավոր և մերժման պատճառներով: Դուք նաև իրավունք ունեն բողոքարկել որոշումը՝ համապատասխան անդամ պետության օրենքներին համաձայն:

11. Հյուպատոսական աշխատակազմի պահվածքը և բողոքները

Հյուպատոսական անձնակազմը պետք է ամբողջովին հարգի մարդկային արժանապատվությունը և չպետք է խտրականություն դնի մարդկանց միջև՝ 9

հիմնվելով նրանց սեռի, ռասսայական կամ էթնիկական պատկանելության, կրոնի կամ համոզմունքների, հաշմանդամության, տարիքի և սեռական կողմնորոշման վրա:

Եթե ինչ-որ անկարգություններ նկատվեն հյուպատոսական անձնակազմի պահվածքում, պետք է բողոքել հյուպատոսարանի վերադասներին կամ տվյալ երկրի Արտաքին գործերի նախարարությանը /շատ նախարարներ իրենց կայքէջերում հետադարձ կապ են ապահովում բողոքների համար/:

Դուք կարող եք նաև տեղեկացնել մեզ որպես մեր քարոզարշավի մաս (http://visa-free-europe.eu/about-us/visa-whistle-blower/).

12. Շենգեն մուտքի արտոնագրերը չեն սահմանափակվում մեկ նպատակով

Նշանակում է, որ Դուք կարող եք Ձեր Շենգեն մուտքի արտոնագիրն օգտարգործել արտոնագրում նշված նպատակից զատ այլ նպատակով ևս: Օրինակ, եթե Դուք ունեք բազմակի մուտքի արտոնագիր՝ նախատեսված բիզնեսի կամ ակադեմիական ճամփորդությունների համար, ապա կարող եք այն օգտագործել նաև զբոսաշրջության կամ ընտանեկան այցի համար:
Նաև պետք է հիշել, որ լոկ Շենգեն մուտքի արտոնագիրը Ձեզ աշխատելու իրավունք չի կարող տալ: Եթե ցանկանում եք ԵՄ-ում աշխատել, պետք է դիմել աշխատանքի թույլտվության համար:
Անկախ Ձեր ճամփորդությունների քանակից և Ձեր այցի նպատակից՝ Դուք միշտ պետք է բացատրեք Ձեր շրջագայության մանրամասնությունները՝ ցույց տալով հյուրանոցի ամրագրումը, տոմսերը և ապահովագրությունը: Կարևոր է նաև այն, որ Ձեր բազմակի մուտքի արտոնագրում առաջին մուտքը արված լինի համաձայն դիմումում նշված նպատակի:

13. Այցի վավերականությունն ու տևողությունը

Խնդրում ենք հիշել, որ մուտքի արտոնագրի վրա նշված ամսաթվերը Ձեզ իրավունք չեն տալիս այդ ողջ ընթացքում գտնվել Շենգեն գոտում: Պետք է ստուգել «մնալու տևողությունը», որը ցույց է տալիս օրերի քանակը, որի ընթացքում Դուք իրավունք ունեք վավերականության ժամկետում մնալ Շենգեն գոտում: Մինչև 6 ամիս վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագրերը տեղեկություն են տրամադրում արտոնագրով թույլատրվող օրերի ողջ քանակի վերաբերյալ /օր.՝ 25 օր/: Բազմակի մուտքի արտոնագրերի դեպքում Ձեզ թույլ է տրվում մնալ Շենգեն գոտում մինչև 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Դուք կարող եք ստուգել՝ քանի օր կարող եք մնալ ԵՄ-ում՝ օգտվելով պաշտոնական Եվրոպական հանձնաժողովի «Շենգենյան հաշվիչից»՝ http://ec.europa.eu/dgs/home-affairs/what-we-do/policies/borders-and-visas/border-crossing/schengen_calculator_en.html

14. Մուտքի արտոնագրի համար դիմում ներկայացնելը ոչ թե նպատակավայրի, այլ մեկ այլ երկրի հյուպատոսարանում

Մուտքի արտոնագրի համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարանում, ուր նախատեսում եք գնալ, օր.՝ Գերմանիա գնալու դեպքում՝ Գերմանիայի հյուպատոսարան: Եթե շրջագայություն եք նախատեսում մի քանի ԵՄ 10

երկրներ, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր առաջինն եք մուտք գործելու:

Որպես կանոն, պետք է դիմել Ձեր բնակավայրի տարածքի համար պատասխանատու հյուպատոսարան, չնայած այլ հյուպատոսարաններ նույնպես կարող են ընդունել Ձեր դիմումը, եթե հիմնավորում տրամադրեք դրա համար: Եթե երկիրը, ուր ցանկանում եք այցելել, դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ձեր երկրում, խնդրում ենք ստուգել՝ արդյոք այն ներկայացված է մեկ այլ Շենգեն պետության կողմից: